Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
20/04/2011 18:09
Կիսվել

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Հայաստանի պետական ագրարային համալսարանին գյուղատնտեսության նախարարի անունից կհատկացվի կրթաթոշակ: Այս մասին հայտարարել է Սերգո Կարապետյանը` հանդիպելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:Ինչպես տեղեկացրել է նախարարը, սահմանված խրախուսական երկու կրթաթոշակները կտրվեն ՀՊԱՀ-ի` լավագույն արդյունքներ և առաջադիմություն ցուցաբերած մարզաբնակ ուսանողներին:Հանդիպման ընթացքում նախարարն առհասարակ կարևորել է երիտասարդ կադրերի խրախուսումն ու նրանց ընդգրկվածությունը մեր երկրի կառավարման համակարգում:

«Ես առաջին քայլերն արդեն կատարել եմ: Գյուղատնտեսության փոխնախարարների պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ, ովքեր այս բուհ-ի շրջանավարտներն են, և պատրաստ եմ կրել պատասխանատվություն` չնայած վստահ եմ, որ արդյունքներն ավելի քան հուսադրող են լինելու», – ասել է նախարարը:

Սերգո Կարապետյանը կարևորել է Ագրարային համալսարանի մասնագետների հետ ինտենսիվ շփումն ու համագործակցությունը` ընդգծելով, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բազմաթիվ ծրագրերում ընդգրկված են համալսարանի ներկայացուցիչներ: Նախարարը մատնանշել է հատկապես մկնանման կրծողների դեմ տարվող աշխատանքներում աջակցությունը, ինչպես նաև հնարավոր ցրտահարության ժամանակ ՀՊԱՀ-ի մասնագետների խորհրդատվությունը:

«Տարիների կուտակված խնդիրներ կան ոլորտում, գյուղատնտեսության նախարարը միայնակ չի կարող լուծել դրանք: Անհրաժեշտը է ոլորտի մասնագետնեների ու առաջին հերթին Ագրարային համալսարանի կադրերի աջակցությունը», – դիմելով հանդիպման մասնակիցներին` նշել է Սերգո Կարապետյանը և պատասխանել նրանց հարցերին:

«Գյուղատնտեսության ոլորտը երկրի ողնաշարն է, իսկ գյուղերը` մեր սահմանները: Ուստի ոլորտի կայուն զարգացումը նույնքան կարևոր է, որքան երկրի պաշտպանական համակարգի անխոցելիությունը:Ես չեմ խորշում բարձրաձայնել, որ գյուղերը դատարկվում են: Երևույթի կանխումը մեզանից յուրաքանչյուրի գործն է:Ահռելի բեռ և պատասխանատվություն եմ վերցրել` կարգավորելու գյուղատնտեսության կնճռոտ խնդիրնեը, և դուք պետք է ինձ օգնեք այս հարցում», – ընդգծել է նախարարը` կարևորելով նաև գիտական թեմաների` արտադրության ոլորտ ընդգրկելը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՊԱՀ շրջանավարտների լավագույն գիտական աշխատանքները ֆինանսավորելու և արտադրությունում ներդնելու վերաբերյալ:

Նախարարը հայտարարել է նաև հոկտեմբերի 3-րդ կիրակին գյուղատնտեսության աշխատողի օր հայտարարելու նախաձեռնության մասին:

Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նշել է, որ հանդիպումը սպասված և կարևոր է: «Հանդիպման անհրաժեշտության մասին Սերգո Կարապետյանը նախարարական պորտֆելը զբաղեցնելու առաջին իսկ օրվանից է նշել: Բուհը աջակից կլինի բացահայտելու ոլորտի զարգացման բոլոր հնարավորություները», – իր հերթին համագործակցության պատրաստակամություն է հայտնել ՀՊԱՀ-ի ղեկավարը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85