Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՍԵՐՄԱՑՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 500 ՄԼՆ ԴՐԱՄ
24/02/2011 16:23
Կիսվել

ՍԵՐՄԱՑՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 500 ՄԼՆ ԴՐԱՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի շրջանակներում գործադիրը արտերկրից տարբեր սորտերի էլիտային և առաջին վերարտադրության գարնանացան գարու և եգիպտացորենի հիբրիդային սերմացու ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 538295,4 հազար դրամ։  
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում 2011թ. եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրին, որի նպատակն է արտերկրից ներմուծել 63 տոննա եգիպտացորենի սերմացու և տրամադրել այդ կուլտուրայի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին։ Այս երկու որոշումները նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է որպես սոցիալական ուղղվածություն ունեցող։ Դրանով նաև լուծվում է ևս երկու խնդիր` նախ, որակյալ սերմացու է ներմուծվում, երկրորդ` ավելանում են մշակովի հողատարածությունները։ Վերջին տվյալների համաձայն` կառավարության այս նախաձեռնությունից օգտվող տնտեսությունների թիվը հասել է 18 հազարի։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է նաև «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով կառուցված օբյեկտների կազմից 148.764.146 դրամ գույքը նվիրաբերել համայնքներին։ Դրա շնորհիվ յոթ համայնք կունենան խմելու ջրի համակարգ, մայր ջրագիծ և ներքին ցանց, խմելու մայր ջրագծի վրա կառուցված օրական կարգավորող ջրավազան, խմելու ջրագծի ներքին ցանց, ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր, էականորեն կբարելավվի այդ համայնքների սոցիալական վիճակը։ 
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը։ Իրավական ակտի նպատակն է վերացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու ինստիտուտը` գյուղացուն հնարավորություն ընձեռելով զերծ մնալ տվյալ գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների վատնումից և ժամանակատար այլ աշխատանքների իրականացումից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով` այս որոշումը ևս գոհունակությամբ կընդունվի գյուղերում։ Փաստորեն վերացվում է այն պարտավորությունը, որ գյուղացին ամեն տարի պետք է գյուղատնտեսական տեխնիկան ներկայացներ տեխզննության` ծախսելով միջոցներ, կրելով մի շարք անհարմարություններ։ Ավտոմեքենաների տեխզննության հարցը նույնպես համարելով վիճահարույց և կոռուպիոն ռիսկեր պարունակող, վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարել է ուսումնասիրել այն, հաշվի առնել այլ երկրների փորձը և իրավիճակը շտկելու առաջարկություն ներկայացնել։
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37