Տնտեսական

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.50-0.50
EUR BUY - 435.00-2.00 EUR SELL - 442.00-3.00
OIL:  BRENT - 63.91+1.40 WTI - 61.06+1.58
COMEX:  GOLD - 3329.10+0.48 SILVER - 32.88+0.95
COMEX:  PLATINUM - 1000.10+1.83
LME:  ALUMINIUM - 2412.50+1.26 COPPER - 9431.50+0.13
LME:  NICKEL - 15535.00-0.08 TIN - 31877.00+0.76
LME:  LEAD - 1944.50-0.66 ZINC - 2619.00+0.10
FOREX:  USD/JPY - 145.34-0.17 EUR/GBP - 1.1247+0.19
FOREX:  EUR/USD - 1.1247+0.19 GBP/USD - 1.3304+0.54
STOCKS RUS:  RTSI - 1110.68+0.00
STOCKS US: DOW JONES - 41249.38-0.29 NASDAQ - 17928.92+0.00
STOCKS US: S&P 500 - 5659.91-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 36928.63+0.41 TOPIX - 2698.72+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 22775.92+0.37 SSEC - 3352.00+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 8554.80+0.27 CAC40 - 7743.75+0.64
STOCKS EUR:  DAX - 23499.32+0.63
08/05/2025  CBA:  USD - 389.25-0.03 GBP - 516.22-3.24
08/05/2025  CBA:  EURO - 439.39-2.99
08/05/2025  CBA:  GOLD - 42453.00+7.00 SILVER - 411.42-1.91
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԵՑ`  ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13/05/2011 10:56
Կիսվել

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԵՑ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ` մայիսի 12-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի շրջանակներում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2010 թ. տարեկան հաշվետվությունը: Նա նշեց, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 40 ընթացիկ հաշվետվություններում, որոնք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տասն օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն:

Հաշվետու տարում պետական մարմիններում, համայնքներում եւ այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Շինարարական աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ, որոնցից առավել ուշագրավ են ծավալային հավելագրումները, գնային արհեստական թանկացումները, անորակ աշխատանքները, շինարարական օբյեկտների փաթեթներում բացակայում են ճարտարապետահատակագծային փաստաթղթերը: 

Կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացի օրինականության եւ արդյունավետության գնահատման նպատակով Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14 տարածքային բաժիններում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: 2008-2009 թթ. եւ 2010 թ. ութ ամիսների կտրվածքով մահացած կենսաթոշակառուների թիվը կազմել է 58 921: Հայտնաբերվել է տարբեր բնույթի 581 խախտում: Մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար: Մահվանից հետո կենսաթոշակառուի անվամբ պարբերաբար վճարվել է ամենամսյա թոշակ: Առանձին դեպքերում տարածքային բաժիններից բացակայում են կենսաթոշակառուների գործերը: Պատվովճար նշանակվել է պատերազմի վետերան չհանդիսացող անձանց, մահացած վետերաններին: 2011թ. հունվարից թոշակների վճարումները ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է «Հայփոստ» ընկերությունը: Վերահսկիչ պալատի եւ «Հայփոստի» միջեւ աշխատանքային համագործակցության արդյունքում, արդեն 2011 թ. հունվար ամսին չի վճարվել 20,650 թոշակառու, որը հնարավորություն է տվել պետական բյուջեից տնտեսել 1 մլրդ 365 մլն դրամ: 

Բացահայտվել է նաև, որ ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրումը, ժամկետների երկարաձգումը եւ լիցենզային պայմանագրերի կնքումը, որոշ դեպքերում, իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով: Բուհերում բյուջետային միջոցների ոչ ճիշտ պլանավորման եւ սխալ հաշվարկների արդյունքում, հաշվետու տարում, վերահսկողությամբ արձանագրվել են պետական բյուջեից ավելի ֆինանսավորման դեպքեր:

AMP
08/05/2025
դրամ
Դոլար (USD)
389.25
-0.03
Եվրո (EUR)
439.39
-2.99
Ռուբլի (RUR)
4.73
-0.09
Լարի (GEL)
141.96
+0.09
42453.00
+7.00
Արծաթ
411.42
-1.91