Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – ԱՊՊԱ-Ի ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է ԵՎ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԿՏԱ
13/01/2011 17:23
Կիսվել

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – ԱՊՊԱ-Ի ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է ԵՎ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԿՏԱ

Այսօր կառավարության նիստում Գործադիրը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի» տեղեկատվական և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, փոխանակվող տեղեկատվության ցանկը, որի նպատակն է ԱՊՊԱ համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը։ ՀՀ ոստիկանապետը վարչապետ Տիգրան Սարգսյանից հանձնարարություն է ստացել անձնական հսկողություն սահմանել այս կարևորագույն միջոցառման անթերի իրականացման նկատմամբ` համոզմունք հայտնելով, որ ԱՊՊԱ-ի ներդրումն արդարացված է և մոտ ժամանակներս ցանկալի արդյունք կտա:
 
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է նաև

– ՀՀ զբոսաշրջության զարգացման 2011թ. ծրագիրը, որն ուղղված է համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի շարունակական կատարելագործմանը,

– զենքի առևտրի արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը, ուժը կորցրած ճանաչել կառավարության համապատասխան որոշման ենթակետերից մեկը:

Կառավարության որոշմամբ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նկատմամբ կիրառվել է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկվող և վճարման ենթակա մաքսատուրքերից, բոլոր հարկերից և այլ ֆինանսական գանձումներից ազատելու տարբերակը։

Գործադիրն իր մեկ այլ որոշմամբ մինչև 2011թ. հունվարի 31-ը երկարաձգել է ներդրումային ծրագրով «Նատֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների Հայաստան ներմուծելու դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը։ Ընկերությունը նախատեսում է կառուցել մսամթերքի վերամշակման նոր արտադրամաս, ստեղծել մոտ 180 նոր աշխատատեղ, որից 90-ը արդեն ստեղծված է։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01