Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
12/04/2011 17:21
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունների մասին. «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հայ-չինական հարաբերություններին, և Ձեր այցը, մեր համոզմամբ, կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետք է հաստատվեն ու ընդլայնվեն տնտեսական կապերը, և կա չիրացված հսկայական ներուժ: Քաղաքական փոխհարաբերությունների մակարդակը բավական բարձր է, քաղաքական ոլորտում չկա չլուծված որևէ հարց, բայց տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում: Վերջին շրջանում որոշակի դրական միտում ենք նկատում այդ ուղղությամբ, ինչի վառ վկայությունն անցած տարի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումն էր»: Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել չինացի գործարարների կողմից ՀՀ տնտեսության մի շարք, մասնավորապես, հանքահումքային ու քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, շինանյութերի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու շահագրգռվածությունը և կարևորել այսօր կայանալիք հայ-չինական գործարար համաժողովի դերը փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման գործում:
 
Վարչապետը բարձր է գնահատել «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի աշխատանքները` երախտագիտություն հայտնելով ցուցահանդեսը գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար:
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցել ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները: Խոսելով հայ-չինական գործակցության խորացման կարևորությունից` նա նշել է. «Մեր երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը բարձր մակարդակի վրա է, և քաղաքական երկխոսության այդ լավ հիմքերը պետք է օգտագործենք տնտեսության, կրթության, մշակույթի և գիտատեխնիկական ոլորտներում մեր փոխհարաբերություններն ընդլայնելու համար»:
Երկուստեք փաստելով տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը ներկայացրել է 2010թ. սեպտեմբերին Չինաստան կատարած այցի շրջանակում քննարկված ծրագրերը: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են հյուսիս-հարավ երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հնարավոր մասնակցության, բազալտի վերամշակման համատեղ գործարանի կառուցման, ինչպես նաև զբոսաշրջության ու հանքահումքային արդյունաբերության ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Որպես հեռանկարային ուղղություն` առանձնացվել է միջտարածաշրջանային գործակցության խորացումը: 
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հումանիտար, մշակույթի և կրթության բնագավառներում կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Խոսելով ուսանողների փոխանակման շարունակական ծրագրերից` Լի Չանչունը կարևորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը և հավելել, որ այս տարի Չինաստանի կառավարությունը 30 կրթաթոշակ է տրամադրել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, այդ թվում` Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներին: Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում ընդգծվել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության խորացումը: 
Վարչապետը կարևորել է նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը և իր ողջույնները փոխանցել Չինաստանի իր պաշտոնակցին:
Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շյանը: Ստորագրվել են նաև Համագործակցության հուշագրեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև, ինչպես նաև Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև: Առաջին հուշագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ Հեղինակային իրավունքի պաշտպանության և մամուլի ու հրատարակչության գլխավոր վարչության նախարար Լյու Բինձիեն, երկրորդը` Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Կորյուն Խումարյանը և Չինաստանի միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վան Գենյանը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85