Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – WWW.ARMHOTELS.AM-Ը ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
04/03/2011 14:52
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – WWW.ARMHOTELS.AM-Ը ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին: 2009թ. սեպտեմբերին այս համակարգի ստեղծման բիզնես ծրագիրը` ներկայացված «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ընկերության կողմից, հավանության էր արժանացել ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցման օպերատիվ շտաբի կողմից: Այդ նպատակով ընկերությանը տրամադրվել էին 25 մլն ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ:

Շնորհավորելով ներկաներին նոր առցանց համակարգի ներդրման առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. «Այս հաջող ձեռնարկի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը խթանելն է, ինչը կառավարության գերակայություններից մեկն է: Այն ավելացնում է մեր երկրի` ծառայությունների արտահանման ներուժը և կարողությունները: Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ.` ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, և դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է: Այն պետք է դառնա բազմաբովանդակ, և դրա կարողությունները Հայաստանում կան` կրոնական, առողջապահական, սպորտային, հանգստի զբոսաշրջություն: Ներդրումները, որ այսօր կատարվում են տուրիզմի զարգացման ոլորտում, այդ բազմաբովանդակությունն ապահովելու են: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում: Այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար և հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից: Այն քննարկվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբում, արժանացել հավանության, և պետությունը երաշխիք է տրամադրել «Արմսվիսբանկին», որպեսզի նաև արձանագրի պետության վստահությունը և պետության կողմից տուրիզմի զարգացման կարևորումը»:

Կառավարության ղեկավարն անձամբ փորձարկել է www.armhotels.am առաջին առցանց ամրագրման համակարգի գործառնության մեխանիզմը:

www.armhotels.am համակարգում, որի ծրագիրը մշակվել է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի կողմից, ներառված են շուրջ 106 հյուրանոցներ: Տարածաշրջանում և ԱՊՀ-ի տարածքում եզակի այս համակարգի նպատակն է ընդլայնել և ավելացնել առաջարկվող ծառայությունների իրացման ծավալներն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջային շուկաներում: Իր տեսակի մեջ առաջինը լինելով հայկական զբոսաշրջային շուկայում` այն հնարավորություն կընձեռի զբոսաշրջային տարատեսակ ծառայությունները հասանելի դարձնել բոլոր զբոսաշրջիկներին:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12