Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 5.6%-ՈՎ
30/04/2009 16:03
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 5.6%-ՈՎ

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից հայտնում են, որ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2009թ. ապրիլին մարտի համեմատ գրանցված սակագների 5.6% հավելաճի վրա իրենց էական ազդեցությունն են ունեցել բնակարանային-կոմունալ ծառայությունների 18.2% (պայմանավորված խմելու ջրի մատակարարման (8.2%), խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի (14.3%), էլեկտրաէներգիայի վաճառքի (23.1%) ծառայությունների սակագների թանկացումով) և տրանսպորտի ծառայությունների 8.6% հավելաճով (պայմանավորված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 24.5% թանկացումով): Վերը նշված կոմունալ ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 6.90% տեսակարար կշիռ, և 2009թ. ապրիլին մարտի համեմատ 19.9% սակագների ընդհանուր հավելաճ, սպառողական գների ինդեքսի վրա ազդել են 1.24 տոկոսային կետով: Առանց այդ ծառայությունների սակագների փոփոխությունների ՍԳԻ-ն նշված ժամանակահատվածում արձանագրված 103.2%-ի փոխարեն կկազմեր 101.8%: 2009թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կրթության համակարգի 0.1%, իրավական ու բանկային 0.2%, կենցաղային բնույթի 0.4%, մշակույթի ոլորտի 0.4%, հանրային սննդի 0.4%, բուժսպասարկման 1.4%, հանգստի կազմակերպման 1.7% ծառայությունների սակագների հավելաճ և կապի ծառայությունների սակագների 1.4 % նվազում: 2009թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետության դիտարկված քաղաքներում արձանագրվել է ծառայությունների սակագների 4.2-4 6.8% հավելաճ, ընդ որում համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 5.8%-ով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12