Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ
19/05/2009 19:36
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են. 2000 թ-ին այդ թիվը կազմել է 1,5 մլն, իսկ 2008թ-ին հասել է 3 մլն տոննայի: Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ծավալի աճին կնպաստեն նաեւ «Black sea feries shipping, Ltd» ընկերության նոր կարգավիճակը եւ Փոթիից դեպի «Կովկաս» նավահանգիստ իրականացվող ուղիղ փոխադրումները: «Ռուսասատանի երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Աֆթանդիլ Գորգինաձեն այսօր Երեւանում հրավիրած քննարկման ժամանակ նշեց, որ «Ռուսասատանի երկաթուղիներ» ԲԲԸ եւ բեռնափոխադրումներով զբաղվող «Black Sea ferie Investment» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի արդյունքում ստեղծվել է «Black sea feries shipping, Ltd» ընկերությունը, որի բաժնետոմսերի 51 տոկոսն այժմ պատկանում է «Ռուսասատանի երկաթուղիներ»-ին: Սա նշանակում է, որ հայ-ռուսական համագործակցությունն առեւտրի բնագավառում որոշ չափով «պետական կարգավիճակ» է ստանում:

2008 թ-ին հայկական բեռները Փոթիից հասնում էին Ուկրաինայի «Իլյիչովսկ» նավահանգիստ, այնուհետեւ` Ռուսաստան: Իսկ այսօր արդեն դրանք Փոթիից հասնում են «Կովկաս» նավահանգիստ եւ Նովոռոսիյսկ: Ուղիղ փոխադրումների դեպքում ժամանակի եւ տրանսպորտի ավելորդ ծախսեր չեն լինի:

Ա.Գորգինաձեն նաեւ նշեց, որ բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու նպատակով նախատեսում է «Կովկաս» նավահանգիստը տեխնիկապես վերազինել եւ կառուցել նոր պահեստներ: Կլուծվի նաեւ Հայաստանից այդ ուղղությամբ ակցիզային ապրանքների տեղափոխման հարցը:

Հայ գործընկերների հետ հանիդպման ժամանակ Ա.Գորգինաձեն կարեւորեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ակտիվացումը` նշելով, որ այս նախագիծը լավագույնն է: «Փոթի-«Կովկաս» ուղղության զարգացումը թույլ կտա ներգրավել բեռների լրացուցիչ հոսք Հայաստանից, ինչը մեզ համար կարեւոր է»,- ասաց նա:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37