Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆԱՑԱԾՐԸ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ
13/12/2010 15:37
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆԱՑԱԾՐԸ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ մարզերում և ք. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ ամփոփ տվյալներ: Համաձայն ներկայացված տվյալների` հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6,1%-ով և կազմել 10683 դրամ, ընդ որում մարզային կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Սյունիքի մարզում: Հաշվետու ամսվա տվյալներով մարզի բնակիչների միջին ամսական անվանական աշխատավարձը  մեկ տարվա ընթացքում  աճել է 19.7%-ով և կազմել 130941 դրամ: Այս ցուցանիշը ահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցում է շուրջ 4.4 անգամ:

Այս տարվա սեպտեմբեր ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է նաև մայրաքաղաքում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2009  թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5,6%-ով և կազմել 117 596 դրամ: Ցուցանիշը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազացում է 3,9 անգամ:

Հատկանաշական է, որ Հայաստանի մյուս մարզերում միջին ամսական անվանական աշխատավարձը չի գերազանցում 100 հազար դրամը: Տավուշի մարզում 2010 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 82 526 դրամ, Արարատում` 87 588 դրամ, Արմավիրի մարզում` 90 855 դրամ, Գեղարքունիքում` 84 993 դրամ, Լոռու մարզում` 84 165 դրամ, Կոտայքի մարզում` 98 819 դրամ, Շիրակում` 78 792 դրամ, Վայոց Ձորում` 81 118 դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Արագածոտնի մարզում: Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9,2%-ով և կազմել 73 621 դրամ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01