ՀՀ ԱՎԾ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 55.5%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 177855.9 մլն դրամ: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, համադրելի գներով, կրճատվել է 55.5%-ով:
Հաշվետու ամիսների ընթացքում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 10.3%-ը, որը կազմել է 18246.4 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 39.3%-ը (69930.0 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ 4.0%-ը (7081.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին: Ընդ որում, շինարարության ընդհանուր ծավալի 2.5%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, իսկ 0.8%-ը` Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի վարկի հաշվին: