ՀՀ ԱՎԾ – ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ 34%-ՈՎ ՑԱԾՐ ԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՑ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս ամսվա տվյալներով Հայաստանի պետական հատվածում անվանական միջին աշխատավարձը կազմել է 88425 դրամ, իսկ մասնավոր հատվածում` 121079 դրամ, ընդ որում հաշվետու ամսվա ընթացքում 2008 թվականի նույն ամսվա համեմատությամբ պետական հատվածում անվանական միջին աշխատավարձի ցուցանիշն աճել է 14.2%-ով, իսկ մասնավոր հատվածում` 6.6%-ով:
Այսպիսով, ՀՀ-ում պետական հատվածի աշխատակիցների անվանական միջին աշխատավարձը շուրջ մեկ երրորդով ցածր է մասնավոր հատվածում արձանագրված ցուցանիշից: