ՀՀ ԱՎԾ – ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0.5%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաների համաձայն 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալը, հաշվարկված ընթացիկ գներով, կազմել է 406101.5 մլն դրամ: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 0.5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ծառայությունների ընդհանուր ծավալում կապի ոլորտում մատուցված ծառայությունների տեսկարար կշիռը կազմել է 22.6%, ֆինանսական ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 19.7%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 20.2%: