ՀՀ ԱՎԾ – ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 5.6 %-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի hունվար-օգոստոս ամիսներին առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 903581.7 մլն դրամ, որը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 5.6 %-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի hունվար-օգոստոսին մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 596127.2 մլն դրամ, որը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 0.3%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 66.0%, իսկ մեծածախ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը` 30.2%: