ՀՀ ԱՎԾ – ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ 40.7%-Ը ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստան ժամանել են 207721 զբոսաշրջիկներ: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0.1%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում հաշվառված զբոսաշրջիկների 40.7%-ը ժամանել է Հայաստան գործնական նպատակով, 16.4%-ը` հանգստի և ժամանցի նպատակով: Հաշվետու ամիսների ընթացքում Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների 16.1%-ը մեկնել է գործնական նպատակով, 16.5%-ը` հանգստի և ժամանցի նպատակով, իսկ 65.8%-ը` այլ նպատակներով: