Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՈՐԱԿԻՆ ՈՒՂՂՎԱԾ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
25/03/2011 16:48
Կիսվել

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՈՐԱԿԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

«Աշտարակ կաթ» ընկերությունը ողջունում  է կաթնամթերքի և, մասնավորապես, պանրի շուկայում որակի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակով վերահսկողություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերն ու  գործողությունները: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` նման մոտեցումն առաջին հերթին բխում է սպառողների շահերից և, իհարկե, նպաստում է տեղական արտադրանքի որակի բարձրացմանը, այդ արտադրանքի  հանդեպ սպառողների վստահության աճին, ինչպես նաև նպաստում  տեղական  արտադրանքի արտահանմանը դեպի միջազգային շուկաներ և հայկական պանրի` որպես ազգային ապրանքանիշերից (բրենդերից) մեկի ձևավորմանը: Միևնույն ժամանակ «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերության ռազմավարության ամենակարևոր գաղափարներից մեկն էլ իր բոլոր արտադրատեսակների  բարձր որակի ապահովումն է:

«Աշտարակ կաթ» ընկերության արտադրամասերում և մթերման կետերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած հատուկ լաբորատորիաներ, որտեղ մանրակրկիտ ձևով իրականացվում են ֆիզիկաքիմիական, այդ թվում՝ մանրէաբանական և յուղայնության մակարդակն ուսումնասիրող հետազոտություններ: Բացի այդ, ընկերության կողմից մթերվող կաթը ենթարկվում է անտիբիոտիկների և ինհիբիտորների առկայության վերաբերյալ անալիզների: Եթե այդ ստուգումների արդյունքում կաթը չի համապատասխանում ընկերության կողմից սահմանված չափորոշիչներին, ապա նման կաթը պարզապես չի մթերվում: Ընկերության մթերման կետերում տեղադրված են հատուկ սառնարաններ, որոնք ապահովում են մեր կողմից մթերվող կաթի որակական հատկանիշների և թարմության պահպանումը:

«Աշտարակ կաթ ընկերության կողմից արտադրվող պանրի տեսականին տարիներ շարունակ հաստատագրել է իր տեղը նաև միջազգային շուկայում: Այս առումով, պատահական չէ, որ  վերջերս Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2011» միջազգային ցուցահանդեսում, որին մասնակցում էին  55 երկրների ավելի քան 2000 մասնակիցներ, մեր ընկերության կողմից արտադրվող Լոռի պանիրը ստացավ  Ոսկե մրցանակ՝  «Լավագույն Արտադրանք 2011»  անվանակարգում:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90