Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
«ԵՐԵՎԱՆՅԱՆ» ԿԱՄՈՒՐՋ` ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏ
03/05/2011 18:09
Կիսվել

«ԵՐԵՎԱՆՅԱՆ» ԿԱՄՈՒՐՋ` ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏ

Երևանի և Ավստրայի քաղաքների միջև համագործակցության ուղղություններ են քննարկել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Միխայել Փոսթլը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Հուսով եմ, որ հանձին Ձեզ` մենք կարող ենք կամուրջ ստեղծել ավստրիական քաղաքային իշխանությունների և ավստրիական բիզնեսի հետ»,- հանդիպման շրջանակներում նշել է Երևանի քաղաքապետը: Միևնույն ժամանակ, կարևորելով մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, որոնք գործարար հետաքրքրություն են ներկայացնում, քաղաքապետը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր են արված, և առանձին ծրագրեր արդեն քննարկման փուլում են: Այս համատեքստում քաղաքապետն ընդգծել  է փետրվարին Երևանի և ավստրիական «Սվարկո ԷյՋի» ընկերության հետ կնքված պայմանագիրը, որը նպաստելու է Երևան քաղաքում ժամականակից, ապահով ու մատչելի ճանապարհային երթևեկության կարգավորմանն և անվտանգության համակարգի ներդրմանը:  Կարեն Կարապետյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ակնկալելով ավստրիական ընկերությունների փորձը այս ոլորտում:
 
Ավստրիայի դեսպանն ընդգծել է, որ  Երևանի և Ավստրիայի քաղաքների միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում:
 
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Երևանի և Վիեննայի քաղաքապետարանների պատվիրակությունների ծրագրված փոխայցերը գործնական հնարավորություն կստեղծեն փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող նպատակային ծրագրերի իրականացման համար:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37