02/02/2011 16:47
ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՉԿԱՆ, ԻՍԿ ՍՏԱՆԴԱՐՏ ՎԱՐԿԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 97.2%
ՀՀ Կենտրոնական Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի առևտրային բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը 2010 թվականի վերջի դրությամբ կազմել է 1061.6 մլրդ դրամ: Ընդ որում, ՀՀ առևտրային բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր կառուցվածքում ստանդարտ վարկերի տեսակարար կշիռը կազմել է 97.2%: Հսկվող վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 1.1%-ը, իսկ ոչ ստանդարտ և կասկածելի վարկերի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 1,1% և 0,6%: Արդյունքում, 2010 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում անհուսալի դասակարգված վարկեր չկան:
Նշենք նաև, որ նախորդ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում գրանցվել է ՀՀ բանկային համակարգում վարկերի ընդհանուր կառուցվածքում ստանդարտ վարկերի տեսակարար կշռի աճ: Այսպես, չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ ստանդարտ վարկերի տեսակարար կշիռը վարկերի ընդհանուր ծավալում աճել է 1.2 տոկոսային կետով:
2010 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ (408 մասնաճյուղ):
03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
Արծաթ
903.54
+7.14
