Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԽԹԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24/03/2011 17:24
Կիսվել

ԽԹԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայ-բրիտանական առևտրային հարաբերությունների խթանման, տնտեսվարողների միջև շփումների ակտիվացման և գործարարության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծման միտումով  ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը հոյւրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Չարլզ Լոնսդեյլին` բրիտանական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Նիգել Փիթերսի ուղեկցությամբ։ Հանդիպման շրջանակներում Նիգել Փիթերսը ներկայացրել է այն ոլորտները, որում ներգրավված է իր ընկերությունը։ Դրանք են՝ բրիտանական ընկերություններին խորհրդատվական ծառայությունների մատուցում, տեղեկատվության տրամադրում Ասիայի և Անդրկովկասի երկրների վերաբերյալ և այլն։ Ընկերությունը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը, Եվրոպական, Ասիական Զարգացման բանկը և այլն։

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն պրն. Վարդանյանը նկատել է, որ բրիտանական ընկերությունները մեծ ներկայություն չունեն Հայաստանում, պատճառը ինֆորմացիայի պակասն է և՛ Բրիտանիայի, և՛ Հայաստանի կողմից, իսկ երկկողմանի տեղեկատվության փոխանակման դեպքում համագործակցությունը անհամեմատ ակտիվ կլինի։ Հյուրի խնդրանքով պարոն Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում զարգացած և զարգացման ներուժ ունեցող ոլորտները, որոնք են տուրիզմը, ՏՏ, շինարարությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և արտադրությունը, տնտեսության այլ ոլորտներ, որտեղ գոյություն ունի փոխգործակցության մեծ ներուժ։ Զրույցի ընթացքում նշվել է նաև հայ-բրիտանական գործարար համաժողովներ կազմակերպելու հնարավորությունները։ Հյուրի խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԱՊ–ի և ԵՄ անդամ երկրների միջև համագործակցության ներկա վիճակին։

Վերջում համաձայնություն է ձեռք բերվել հյուրի միջոցով կապ հաստատել բրիտանական առևտրաարդյունաբերական պալատների հետ՝ համագործակցության համաձայնագիր կնքելու, փոխայցելություններ կազմակերպելու, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85