Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2010Թ.-ԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ 5.9%-Ը
18/05/2011 10:55
Կիսվել

2010Թ.-ԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ 5.9%-Ը

Ազգային Ժողովում շարունակվում են 2010 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումները: Երեկ` մայիսի 17-ին,  ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում` Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, ներկայացվեց առողջապահության ոլորտի 2010 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը: Հիմնական հատկացումների տրամաբանությունը եւ իրականացված ծրագրերը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանրամասն անդրադարձավ թվային ցուցանիշներին:

ՀՀ 2010 թ. պետական բյուջեի ծախսերի 5.9%-ն ուղղվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը: Նշված ծախսերը կազմել են ավելի քան 56.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97.4%-ը: Բաժնի ծախսերի 38.2%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 35.9%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 6.9%-ը` բժշկական ապրանքների, սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման, 14.1%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի եւ 4.9%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեի հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են ավելի քան 21.4 մլրդ դրամ` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Հիվանդանոցային ծառայությունների ծախսերի 45.5%-ը կամ շուրջ 9.8 մլրդ դրամը կազմել են բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների, 28.3%-ը կամ շուրջ 6.1 մլրդ դրամը` մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների, 26.2%-ը կամ 5.6 մլրդ դրամը` ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայությունների ծախսերը:

Հաշվետու տարում պետական բյուջեից շուրջ 3.4 մլրդ դրամ է տրամադրվել բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող բժշկական օգնության ֆինանսավորմանը` ամբողջովին ապահովելով ծրագրի կատարումը: Բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների ծառայությունների դասի շրջանակներում իրականացվել են 3 ծրագրեր, որոնց ծախսերը կատարվել են 100%-ով` կազմելով շուրջ 9.8 մլրդ դրամ: Այլ դասերին չպատկանող առողջապահական ծախսերի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են շուրջ 7.9 մլրդ դրամի ծախսեր, որոնց կատարողականը կազմել է 89.5%:

ՀԲ աջակցությամբ իրականացվող առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է շուրջ 4.1 մլրդ դրամ, որը կատարվել է 105.1%-ով: Ծրագրին կառավարությունը մասնակցություն է ցուցաբերել 965 մլն դրամի չափով, իսկ վարկային միջոցները կազմել են 3.1 մլրդ դրամ:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85