Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2010Թ.-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 3,8%-ՈՎ
11/01/2011 11:12
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 3,8%-ՈՎ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն, հաշվետու ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 3,8%-ով  և ընթացիկ գներով կազմել 497846.2 մլն ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 14%-ը, որը կազմել է 69759.9 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 47.7%-ը ( 237600.7 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, 19.7%-ը (97895.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, իսկ 11%-ը (54808.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին: 
 
Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բոյւջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները, համադրելի գներով, աճել են շուրջ 2,6%-ով, իսկ միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 40.4%-ով:
 
Նշենք նաև, որ հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 5%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 0.6%-ը` Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի վարկի հաշվին, 1.2%-ը` Ասիական զարգացման բանկից ստացված վարկի հաշվին:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85