Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՄԻՆՉԵՎ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
30/04/2011 15:12
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՄԻՆՉԵՎ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետություն է ներմուծվել 7706 ավտոմեքենա, որոնցից 755-ը` ՌԴ արտադրության: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու այս երեք ամիսներին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը` ներմուծված ավտոմեքենաների 53.9%-ը (4160 ավտոմեքենա), մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են: Միևնույն ժամանակ, հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել  5-10 հազար դոլար արժողությամբ 2042 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ`  585 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 568 ավտոմեքենա, և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 351 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի քան կրկնապատկվել է (2010 թվականի առաջին եռամսյակում ներմուծվել էր 3532 ավտոմեքենա):
Հատկանշական է, որ նախորդ տարիներին հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների վիճակագրության վերլուծության արդյունքում ի հայտ է գալիս հետաքրքիր միտում: Այսպես, 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ ճգնաժամային տարիներին` 2008 և 2009 թվականններին, հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ: 2010 թվականին ավտոմեքենաների ներմուծման «գնային» այս ցուցանիշը վերադարձել է իր մինչճգնաժամային մակարդակին:
Նշենք նաև, որ նախորդ տարի` 2010 թվականին, հանրապետություն էր ներմուծվել 20297 ավտոմեքենա: Տարեկան կտրվածքով ցուցանիշը գրանցել էր 17% աճ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85