Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻՑ ԱՐԴԵՆ «ՕԳՏՎԵԼ ԵՆ» 12 ՀԱԶԱՐ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14/06/2011 17:33
Կիսվել

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻՑ ԱՐԴԵՆ «ՕԳՏՎԵԼ ԵՆ» 12 ՀԱԶԱՐ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է, և սպասվում է, որ երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այսօր` հունիսի 14-ին, լրագողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա ընդգծեց, որ գյուղացիական վարկավորման այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրվել են 7.5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով վարկային միջոցներ` շուրջ 12 հազար գյուղացիական տնտեսություններին: Վարկերի միջին չափը կազմել է 625 հազար դրամ: «Սա կարևորագույն ծրագրերից էր, որը, մեկնարկելով ապրիլ ամսին, հնարավորություն տվեց մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների ստանալ համապատասխան ֆինանսական միջոցներ` «փափուկ» պայմաններով», – նշեց ՀՀ ԿԲ նախագահը: 
 
Նշենք, որ սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկավորման ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական վարկերը տրամադրվել են առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը, կախված տարածաշրջանից, կսուբսիդավորվի 4-ից 6 տոկոսի չափով: Վարկերը տրամադրվել են 2 տարի մարման ժամկետով, և առաջին 6 ամսվա ընթացքում տոկոսների վճարումներ չի նախատեսվում:
 
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահը` գյուղատնտեսական վարկավորման ծրագրին մասնակցել են 4 բանկեր, որոնցից առավել ակտիվ` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը: Վերջինիս բաժին է ընկնում սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի ընդհանուր ծավալի շուրջ 90%-ը: Ծրագրին անդամակցող մյուս 3 բանկերն են Պրոկրեդիտ Բանկը, Արդշինինվեստբանկը և Կոնվերս Բանկը:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85