Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀՀ ԿԲ – ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԳՆԱՃԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ
21/01/2011 12:24
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԳՆԱՃԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ

2011թ. հունվարի 11-ին հրավիրվել էր ՀՀ ԿԲ խորհրդի նիստ, որի շրջանակներում քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Ներկայացվել են նաև ֆինանսական շուկայի եռամսյակային զարգացումները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը: 

Արդյունքում, ՀՀ ԿԲ խորհուրդը փաստել է. տարեվերջին հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել են գնաճային ճնշումները. ավելին, գրեթե բոլոր հումքային ապրանքների (ցորեն, շաքար, նավթ, պղինձ) միջազգային գներն արձանագրել են վերջին երկու տարիների ընթացքում առավելագույն արժեքները: Այս պայմաններում, արտաքին հատվածի ազդեցությունների ներքո, ՀՀ տնտեսությունում շարունակաբար ավելանում են գնաճային ռիսկերը: 

Խորհուրդը մտահոգված է արտաքին հատվածի և գյուղատնտեսության ճյուղի 2010 թ. զարգացումների արդյունքում արձանագրված բարձր գնաճի` երկրորդային ազդեցությունների և գնաճային սպասումների ավելացմամբ: Մյուս կողմից խորհուրդը գտնում է, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, ինչպես նաև քիչ հավանական է համարում 2011թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի 2010թ. զարգացումների շարունակումը և դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը:   

Այդուհանդերձ, խորհուրդը միակարծիք է, որ ձևավորված գնաճային միջավայրի և արտաքին հատվածից ակնկալվող ռիսկերի ուժգնացման պայմաններում ավելանում են նպատակային միջակայքի վերին սահմանի գերազանցման ռիսկերը: Վերոնշյալն առավել մանրամասն կքննարկվի առաջիկայում հրապարակվելիք 2011թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում:  

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսևորումները և գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռևս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

2011 թ. հունվարի 11-ի նիստում առաջիկա ժամանակահատվածի համար սահմանվեցին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25%, լոմբարդային ռեպոյի 10.25% և ներգրավված միջոցների 4.25% մակարդակներ:
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88