ՍՈՒՐՃԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐ
Սուրճի համաշխարհային գները սահմանում են նոր ռեկորդներ, որի պատճառը Կոլումբիայում և Մեքսիակայում բերքի ցածր մակարդակն է, ինչպես նաև սպասումները, որ առաջիկայում Բրազիլիայում զգալի կկրճատվեն սուրճի արտադրության ծավալները: Բարձր որակի արաբիկա տեսակի սուրճի գինը Նյու-Յորքի Միջազգային ապրանքային բորսայում աճել է և հասել ռեկորդային` մեկ ֆունտի դիմաց 2,7525 դոլարի: Այս ցուցանիշն ամենաբարձրն է` 1997 թվականից ի վեր: Նշենք, որ միայն այս տարվա ընթացքում սուրճի գինը բարձրացել է շուրջ 14%-ով:
Հատկանշական է, որ համաշխարհային շուկայում սուրճի գների բարձրացումն իր ազդեցությունն է թողել նաև հայաստանյան շուկայում: Հանրապետությունում բարձրացրել է սուրճի գինը: