ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 100 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների` հիմնական արտադրատեսակների թողարկման ցուցանիշները:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու այս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում արտադրված (հավաքված) համակարգիչների ընդհանուր թվաքանակն աճել է 6.9%-ով: Այս ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 1386 համակարգիչ: Նշենք, որ 2009 թվականի այս նույն ամիսներին Հայաստանում արտադրվել էր 1482 համակարգիչ:
Միայն նոյեմբեր ամսին հանրապետությունում արտադրվել է 107 համակարգիչ: