Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԱՐՉԱՊԵՏ – ԴԻՋԻԹԵՔԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՇՓՎԵԼ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
24/06/2011 15:05
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ԴԻՋԻԹԵՔԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՇՓՎԵԼ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 24-ին, մասնակցել է «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի բացման արարողությանը:  Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այն մեծ հետաքրքրությունը, որ կա համաժողովի նկատմամբ, քանզի «ԴիջիԹեքը» հարթակ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս շփվելով ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որոնք են առաջնահերթություններն ու խնդիրները: 

«Այս հարթակի առանձնահատկությունն այն է, որ մենք առարկայորեն տեսնում ենք, թե ընկերությունները, ինչ նվաճումներ ունեն և ինչ նոր արտադրանք ու ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, 21-րդ դարում առավել քան կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը. «Եթե գնահատենք ոլորտի 3 տարիների զարգացման տեմպերով, այն մեր տնտեսության մեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ես ցանկանում եմ հնչեցնել մի քանի ցուցանիշներ, որոնք վկայում են իմ ասածը. 2009 թ. մենք ավարտել ենք բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.100.000, 2010թ.` 1.343.000, 2011թ. առաջին եռամսյակը` 1.700.000 բաժանորդներ ունենալով: Տեսնում ենք, որ երեք տարիների ընթացքում աճի տեմպերը այստեղ բավականին բարձր են: Եթե վերցնենք լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, ցուցանիշները հետևյալն են 2009թ. մենք ավարտել ենք 70.000, 2010-ը 170.000 և 2011թ. առաջին եռամսյակը արդեն 240.000 բաժանորդներով: Չափազանց կարևոր է, որ բաժանորդների քանակը ուղեկցվում է գների նվազմամբ: Մինչև 1 մ/բ վայրկյանում լայնաշերտ ծառայությունների միջինացված գները 2009թ. ավարտել ենք 234.000 դրամով, 2010-ը` 71.000 դրամ, և 2011թ. առաջին եռամսյակում՝ 55.000 դրամ և այս միտումը նույնպես շարունակվում է: Այս տարի մենք արձանագրելու ենք գների նվազում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի համոզմամբ, առկա միտումները ընդհանուր առմամբ ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար. «Ցանկանում եմ նշել նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից դեռևս հինգ տարի առաջ հռչակվել է որպես առաջնահերթություն, ձևավորվել է խորհուրդ, որը ղեկավարում է վարչապետը, և պարբերաբար ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք մտահոգում են ոլորտի ներկայացուցիչներին և փուլ առ փուլ լուծումներ տալով` ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ ոլորտի զարգացման համար»:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է «DigiTec Business» ֆորում ցուցահանդես, ծանոթացել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների առաջարկներին:  

Արդեն 4-րդ անգամ անցկացվող Դիջիթեք ֆորումն այս տարի, բաղկացած կլինի բացի Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումից, «DigiTec Business» ֆորում ցուցահանդեսից և Տեխնոլոգիական կոնֆերանսերի և սեմինարների շարքից, որոնց ընթացքում ներկայացվելու են ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2