ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 40%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների` հիմնական արտադրատեսակների թողարկման ցուցանիշները: Ներկայացված տվյալների համաձայն, 2010 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով Հայաստանում ադամանդների արտադրության ոլորտում գրանցվել է զգալի աճ: Այսպես, հաշվետու ամիսներին Հայաստանում արտադրվել է 60881 կարատ ադամանդ: Հատկանշական է, որ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է 39,4%-ով:
Նշենք նաև, որ միայն նոյեմեբեր ամսին Հայաստանում արտադրվել է 7613 կարատ ադամանդ: