Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ԴՈՆՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28/03/2011 17:57
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՈՆՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտի 28-ին կայացավ Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների 2011թ. անդրանիկ հանդիպումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համանախագահությամբ: Հանդիպման նպատակն էր Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի վերանայման, արտահանման խթանման, դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունների և ձևաչափի ճշգրտման ու համակարգման մի շարք հարցեր: Ողջունելով մասնակիցներին` Տիգրան Դավթյանը նշեց, որ նման ձևաչաձով հանդիպումները թույլ կտան առավել արդյունավետ և կոորդինացված կառավարել, ինչպես նաև ավելացնելՀայաստանում գործող դոնոր կազմակերպությունների աջակցությունը` դարձնելով դրանք ավելի ուղղորդված:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց. «Թեև Կայուն զարգացման ծրագրում դրված ռազմավարական ուղղությունները պահպանում են իրենց արդիականությունը, այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում ճշգրտելու մեկնարկային պայմանները, քաղաքականության իրականացումից ակնկալիքներն ու դրանց արդյունավետության գնահատման ցուցիչները: Ելնելով նշված հանգամանքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էկոնոմիկայի նախարարության, նախաձեռնում է Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացը: Իսկ այդ գործում, բացի քաղաքացիական հասարակության ինստիտուտներից, մեծ դերակատարում կունենան նաև Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները և միջազգային կառույցները»:

Օրակարգի երկրորդ հարցի` արտահանման խթանման առնչությամբ ծավալված քննարկման ժամանակ Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարություն և այս գործում ևս ակնկալվում է, որ նախարարության հիմնական գործընկերներ կհանդիսանան Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները` մասնավորապես տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կառույցները (WB, GTZ, USAID, UNDP և այլն):

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան կարևորեց նոր ձևաչափով դոնոր կազմակերպությունների տարվա առաջին հանդիպումը: Այն աներկբայորեն վկայում է կառավարության առավել շահագրգիռ ներգրավվածության մասին դոնոր կազմակերպությունների գործունեության համակարգման գործում: Նշյալ գործընթացը կնպաստի դոնոր կազմակերպությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն` ազգային առաջնահերթություններից բխող:  Դաֆինա Գեռչևան նաև կարևորեց այս տարվա փետրվարին Հայաստանի կողմից առաջին անգամ «Օգնության արդյունավետության Փարիզի հռչակագրի մոնիտորինգին» մասնակցության հանգամանքը: Միջազգաին հանրության կողմից այն ընկալվում է որպես Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի համատեղ ներգրավվածության դրսևորում միջազգային մակարդակով ընթացող համապատասխան գործընթացներին:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85