Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԶԵԲ-Ը 2011Թ.-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 4,5% ԱՃ
10/03/2011 11:34
Կիսվել

ՎԶԵԲ-Ը 2011Թ.-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 4,5% ԱՃ

2011 թվականին Հայաստանի տնտեսությունը ապահովի 4,5% աճ: Այսպիսի կանխատեսում է ներկայացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը` հավելելով, որ ՀՆԱ-ի տարեկան աճի ցուցանիշը, հավանական է, որ լինի ավելի բարձր, քանի որ Հայաստանն ունի մեծ ներուժ: Էրիկ Բերգլոֆը, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և երկրում տիրող մակրոտնտեսական անկայունությունը` 2011 թվականի արդյունքներով սպասվում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,5% աճ»:
 
ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետի գնահատմամբ` Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացի տեմպերը զգալիորեն «կախված» կլինեն երկիր հոսող դրամական փոխանցումների ծավալից և համաշխարհային շուկայում պղնձի գնի աճի տեմպերից: Միևնույն ժամանակ, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ առավելապես տրանսֆերտներից կախվածությունով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որը անցյալ տարվա արդյունքներով ՎԶԵԲ-ի անդամ երկրների շարքում ՀՆԱ-ի աճի ամենացածր ցուցանիշ գրանցել է հենց Հայաստանը:
 
Հատկանշական է, որ ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը հավանության է արժանացրել ՀՀ ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունն` ուղղված գնաճի տեմպերի զսպմանը: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել Հայաստանի կառավարությանը զարգացնել կապիտալի շուկան` ազգային արժույթով վարկավորման ծավալների աճի խթանմանն ուղղված քայլերի միջոցով, ինչպես նաև ստեղծել մրցունակ բիզնես-միջավայր:
 
Նշենք նաև, որ 2011 թվականին համար ՀՀ բյուջեով «նախատեսվում է» ՀՆԱ-ի 4,6% աճ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85