Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈ – ԵՀ-Ն ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՀՀ-ԻՆ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
16/03/2011 10:49
Կիսվել

ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈ – ԵՀ-Ն ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՀՀ-ԻՆ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

«Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը», – նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։  «ՀՀ վարչապետի հետ այս հարցերը քննարկելուց հետո տպավորություն ստացա, որ մեր հայ բարեկամները դրանք ևս գերակա են համարում, ինչը կարևոր է գորածարար ու ներդրումային ոլորտների զարգացման համար»,- նշել է ԵՀ նախագահը։ Նրա խոսքով` ԵՀ-ն աջակցություն է հայտնում ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում` տրամադրելով նաև խորհրդատվական աջակցություն։ «Կարևոր է, անշուշտ, որ իր հանձնառությունները հարգի Հայաստանը, քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»,-ասել է նա։ «Ինչ վերաբերում է տեղաշարժի հարցին, մեր գործընկեր երկրների, նաև Հայաստանի հետ, ես հաճույքով հայտարարում եմ, որ սկսելու ենք բանակցությունները վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ։ Եվ դա ավելի կդյուրացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներով»,- տեղեկացրել է Բարոզոն։ 
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։  «ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և շարունակում է տարածաշրջանային գործունեությունը զարգացնել` բարիդրացիական հարաբերությունների ‎համատեքստում»,- նշել է ԵՀ նախագահը։ 
Ըստ նրա` ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք շարունակում են քաջալերել գործընթացը, որպեսզի հասնեն այդ պատմական իրադարձության կատարմանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարևան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան և փակ սահմանները երկու երկրների միջև` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը։ Թուրքիան և Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով և երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարևանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն և կառուցողական կլինեն»։
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37