04/02/2011 13:52
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
Ֆինանսական շուկաներում 2011 թ-ին կանխատեսվում է եվրոյի փոխարժեքի որոշակի արժեզրկում` պայմանավորված Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների հնարավոր տարածման մտավախությունների ներքո շուկայում առկա անորոշություններով: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «2010 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում»:
Հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածի կանխատեսումների համաձայն, 2011 թ. համաշխարհային տնտեսության արագ աճին խոչընդոտող հիմնական գործոններ կարող են լինել Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների սրումը, համաշխարհային մակարդակով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի իրականացման ներքո տնտեսությանն ուղղված խթանների սահմանափակումը, զարգացած երկրներում ցածր տոկոսադրույքների պահպանման պայմաններում դեպի զարգացող երկրներ մեծածավալ և հիմնականում կարճաժամկետ կապիտալ հոսքերի հետևանքով այդ երկրներում փոխարժեքի և գների ապակայունացնող զարգացումները, ինչպես նաև պարենային և հիմնական հումքային ապրանքների համաշխարհային գների հնարավոր կտրուկ բարձրացումները:
Նման պայմաններում 2011 թ-ին տնտեսական քաղաքականությունների համատեքստում առաջնային խնդիրները կլինեն հարկաբյուջետային կոնսոլիդացիային զուգահեռ տնտեսական համարժեք խթանների ձևավորումը, զարգացած երկրներում զբաղվածության ապահովմանն ուղղված կառուցվածքային վերափոխումների իրականացումը և ֆինանսական համակարգերի ամրացումը, զարգացող երկրներում` կապիտալի մեծածավալ հոսքերի կառավարումը: Այս պարագայում զարգացած երկրներում դրամավարկային քաղաքականությունը հիմնականում կշարունակի պահպանել համեմատաբար մեղմ միջավայրը, իսկ զարգացող երկրներում ձևավորվող գնաճային ճնշումները հիմք կդառնան դրամավարկային քաղաքականությունների կոշտացման համար:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24