18/04/2011 20:31
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Այն անցկացվում է «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագիրը կրող առաջին համաժողովի շրջանակներում։
Ցուցահանդեսին մասնակցում էին երկու երկրների մարզերի նորարական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող 100-ից ավելի ընկերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Սերգեյ Վինոկուրովի բացման խոսքից հետո վարչապետ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել երկու երկրների կողմից ներկայացվող արտադրատեսակներին, ընկերությունների ծրագրերին:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
