Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ 2011Թ.-ԻՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
08/02/2011 19:40
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ 2011Թ.-ԻՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարները, պաշտոնատար անձինք, Արարատյան դաշտում գործունեություն ծավալող ձկնաբույծներ: Նշենք, որ ջրաչափի փորձնական տեղադրման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2011թ. փետրվարի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում` նպատակ ունենալով ցույց տալ ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը:

Կառավարության ղեկավարին մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել են տեղադրման աշխատանքների ընթացքը և տեխնիկական հնարավոր լուծումների արդյունավետության աստիճանը: Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում ձկնաբույծները հնչեցրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների վերաբերյալ` անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար անհատական չափորոշիչների կիրառումը: 
Անհրաժեշտ համարելով Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը` վարչապետ Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար կիրառվելու են ջրաչափիչ սարքերի տեղադրման անհատական տեխնիկական չափորոշիչներ, և ձկնաբույծները կարող են ինքնուրույնաբար ձեռք բերել ջրաչափիչ սարքեր իրենց նախընտրած ընկերությունից:

Թեմայի առնչությամբ գործադիրի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել ձկնաբույծների հետ ծավալված քննարկման արդյունքները. «Մեր նպատակն է կրկնապատկել ձկնաբույծների կարողությունները: 2010թ. մենք ունեցել ենք լուրջ նվաճումներ. շուրջ 500 տոննա ձուկ է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի 22 տնտեսվարողներ ստանան արտոնագիր Ռուսաստանում և հնարավորություն ստանան արտահանել իրենց արտադրանքը: Մեր գնահատականներով` 2011թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի, քանի որ այն կարողությունները, որ ջրային տնտեսություններն ստեղծել են, արդեն հույս են ներշնչում, որ 2011թ. այդ արտադրանքը մենք ստանալու ենք: Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ներդնելու ենք ստանդարտներ` սկսած ջրաչափերից և ավարտած ձկնաբուծության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներով, որպեսզի վստահ լինենք, որ ձկնաբույծներն աշխատում են սննդի անվտանգության ապահովման կանոններով: Դա բխում է և՛ մեր բնակչության շահերից, և՛ միջազգային բոլոր պարտավորություններից»: 

Խոսելով անօրինական ջրօգտագործման հետ կապված խնդիրներից` վարչապետն ընդգծել է. «Տասնյակ համայնքներ այսօր զրկվել են խմելու և ոռոգման ջրից այն պատճառով, որ ջրային ռեսուրսները ռացիոնալ չեն օգտագործվում. կան շուրջ 3500 հորեր, որոնցից 2000-ն անօրինական են, և պետությունը պատշաճ ձևով չի իրականացնում օգտագործվող ջրերի հաշվառում: Այդ խնդիրն առնչվում է նաև ձկնաբուծական ընկերությունների հետ. մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան ձկնաբուծական ընկերություններ, որոնք առանց համապատասխան թույլտվության ունեն խորքային հորեր և այդ ջուրն անօրինական օգտագործում են` ստեղծելով նաև էկոլոգիական ռիսկեր մեզ համար: Անհրաժեշտություն կա հաշվառել ջուրն ամբողջությամբ, և հաշվառման տեսակետից առաջարկում ենք օգտագործել ջրաչափեր այն 60 չափորոշիչների կիրառմամբ, որոնք այսօր պետության կողմից հաստատված են և ընդունելի: Ամեն մի ջրային տնտեսություն իր օգտագործած ջրի ծավալներին համապատասխան պետք է ընտրի, թե ինչ ջրաչափիչ սարք է օգտագործելու»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև վերջին շրջանում ձկնաբուծության ոլորտում մենաշնորհ հաստատելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին. «Քննադատության կա, թե այս ամենը կատարվում է նրա համար, որպեսզի ջրօգտագործողների և ձկնաբույծների ոլորտում ձևավորվեն նոր մոնոպոլիաներ, ինչն, իհարկե, անհեթեթություն է: Մեր գործողությունները վկայում են այն մասին, որ առաջին հերթին հսկողությունն սկսելու ենք իրականացնել խոշոր տնտեսություններից: Դրա համար բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված է այս ձկնաբուծական տնտեսությունների ամբողջական ցանկը` ըստ խոշորության: Մեր բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումն սկսելու ենք խոշոր ձկնաբուծական ընկերություններից` տեղափոխելով նրանց օրինական դաշտ»:

Տիգրան Սարգսյանը նաև ընդգծել է, որ պետությունը հաշվի է առնելու առկա օբյեկտիվ դժվարությունները հողերի կատեգորիայի տեղափոխման, ջրօգտագործման պայմանագրերի կնքման, վերակնքման և ժամկետների երկարաձգման հետ կապված` ընդառաջելով ձկնաբույծներին այդ հարցերում.«Ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի ձկնաբուծությամբ զբաղվելը նրանց համար չլինի ծախսատար, և 2011 թ. արտահանումն այս ոլորտում կրկնապատկվի»:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37