Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԵՎ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
02/02/2011 16:10
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԵՎ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2010 թվականի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1560. 4 մլրդ դրամ` չորրորդ եռամսյակի ընթացքում աճելով 10.1%-ով:  ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ՀՀ ԿԲ նկատմամբ բանկերի պահանջները (ներառյալ նաև թղթակցային հաշիվները) կազմել են 157,8  մլրդ դրամ` երեք ամիսների ընթացքում աճելով 15,5%-ով: Միևնույն ժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներն այլ բանկերում նվազել են 17.7 %-ով (59.3  մլրդ դրամ), իսկ  բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներն  աճել են 16,4 %-ով (93,3 մլրդ դրամ):

Ներկայացված տվյալների համաձայն` 2010 թվականի չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ  հայաստանյան բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամանդրված վարկերի համախառն ծավալն աճել է 10.9%-ով և կազմել 521.1 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն այս նույն ժամանակահատվածում աճել է 8.0%-ով և կազմել 326.2  մլրդ դրամ:

Հատկանշական  է, որ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում աճել են նաև բանկերի կողմից բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերը: Այսպես, 2010 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում այս ցուցանիշն աճել է 7.6%-ով և կազմել 41.1 մլրդ դրամ:

Ուշագրավ է այն փաստը, որ 2010 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ բանկերը զգալի ընդլայնել են լիզինգային և ֆակտորինգային ծառայությունների ծավալներն: Այսպես, հաշվետու երեք ամիսների ընթացքում ցուցանիշն աճել է 56,3%-ով և կազմել 32,3 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ հոկտեմբեր-դեկտեմբեր  ամիսներին 1,8%-ով աճել են բանկերի` ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստները:

2010 թվականի դեկտեմբերի  30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ` իր 408 մասնաճյուղով:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85