Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
17/02/2011 11:35
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայ-վրացական սահմանը հատելիս առաջ է գալիս երկու հիմնական խնդիր. առաջինը, որ 2011թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 3-րդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրությունը։ Դա նշանակում է, որ եթե վրացական մեքենաները հատում են սահմանը, պարտավոր են ձեռք բերել ապահովագրական պոլիս հենց սահմանի վրա։ Վրացական կողմը հունվարի 1-ից ուժի մեջ է դրել նոր օրենսդրություն, որը ենթադրում է, որ ճանապարհների պահպանման նպատակով բեռնատար մեքենաների համար, որոնք այդ պահի դրությամբ բեռ ունեն, պետք է իրականացվեն վճարումներ սահմանի վրա։ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ համատեղ ասուլիսի շրջանակներում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պարզաբանելով. «Մենք վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ այս գործառույթներն այնպես պետք է կազմակերպենք, որպեսզի մեր տնտեսվարողների ու քաղաքացիների անհարմարությունները հասցվեն նվազագույնի և պայմանավորվել ենք, որ ֆինանսական ծախսատարությունը պահպանենք երկկողմանի։ Դրա համար հանձնարարականներ ենք տվել մեր նախարարներին, որպեսզի նրանք միասին աշխատեն և ներկայացնեն համապատասխան առաջարկություններ»։ 
Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության բոլոր այն խնդիրները, որոնք կան օրակարգում, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, թե ինչպես են շարունակվելու աշխատանքները վրացի գործընկերների հետ։ «Դրանք և միասնական մաքսային ծառայության ստեղծման, և ճանապարհաշինարարության, մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներն են», – նշել է ՀՀ վարչապետը։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85