01/04/2011 12:52
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հանդիպումը։ Բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։ Շվեյցարիայի նախագահի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները։ Անդրադարձ է արվել մեր երկրում իրագործվող բարեփոխումների ընթացքին ու տարածքների համաչափ զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարությանը։
Վարչապետ Սարգսյանը և Շվեյցարիայի նախագահ Կալմի-Ռեյը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից և քննարկել տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի օգտագործումը, ինչպես նաև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Կողմերն ընդգծել են կրթության բնագավառում երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև կապերի սերտացման և ուսանողների փոխանակության ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հայ-շվեյցարական գործակցության խորացման համատեքստում քննարկվել են Շվեյցարիայի կողմից փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
