Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՊԱՅՔԱՐ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎՃԱՐՈՎԻ» ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԻ
02/06/2011 15:47
Կիսվել

ՊԱՅՔԱՐ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎՃԱՐՈՎԻ» ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԻ

Այսօր` հունիսի 2-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում, արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից տրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու նպատակով,  գործադիրը ՀՀ պետական կառավարման մարմիններին պարտավորեցրել է վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել կամ նախապատրաստել իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ` բացառելու համար սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմորդներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենսդրությամբ չպահանջվող տեղեկանքների տրամադրման հնարավորությունը։

Հանձնարարվել է ձեռնպահ մնալ դիմորդներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենսդրությամբ չնախատեսված և չպահանջվող տեղեկանքներ պահանջելուց և տրամադրելուց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել ՀՀ առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը և համակողմանի աջակցություն երաշխավորել դրան, որպեսզի առողջապահական հիմնարկները նման վճարովի ծառայություններ չմատուցեն։

«Դրանց մատուցման կարիքն ուղղակի չկա, որովհետև դրանք ավարտվում են դրամաշորթությամբ, – շեշտել է Տիգրան Սարգսյանը։ – Եվ այդ արհեստական պահանջները մենք վերացնում ենք` չհակասելով օրենքին։ Այս փաստաթուղթն ունի քաղաքական բովանդակություն. մենք մեր քաղաքացիների կյանքը հեշտացնում ենք, նրանցից այլևս չեն պահանջելու տարբեր տեղեկանքներ։ Լողավազան այցելելու համար պոլիկլինիկայից տեղեկանք այլև չի պահանջվելու, որովհետև աշխարհում այդպիսի բան չկա։ Մնացել է խորհրդային հին ավանդույթը, որն ավարտվում է կաշառակերությամբ։ Գնում ես, փողը տալիս ես` տեղեկանքը տալիս են առանց ստուգելու։ Մենք ինչո՞ւ պետք է այս գործառույթը շարունակենք։ Այսպիսով, հազարավոր մեր քաղաքացիներ կազատվեն անիմաստ պահանջներից։ Եվ այդ տեսակետից առողջապահության նախարարության գործելաոճը պետք է ստանա մեր բոլորի աջակցությունը։ Նախարարությունն էլ պետք է խստապահանջ ձևով վերահսկի, որպեսզի այսուհետև մեր պրակտիկայում այդպիսի դեպքեր չպատահեն։ Մենք այդ թեմայով զրուցել ենք նաև Երևանի քաղաքապետի հետ, որպեսզի քաղաքապետարանի, ինչպես նաև մնացած տարածքային կառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունները հրաժարվեն այդ պրակտիկայից»։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90