11/06/2011 14:16
ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ
Երեկ` հունիսի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր նիստում կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին թույլատրել է «Դյութի ֆրի ալյանս» ՍՊԸ հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր, որի համաձայն Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի մերձակայքում կառուցվելու է անմաքս առևտրի խանութ և դրա պահեստային տարածք։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է սահմանային անցման կետում բարելավել ուղևորների սպասարկման որակը և նպաստել Հայաստանի տարածքում առևտուր իրականացնելուն։
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` գործադիրը նաև սահմանել է, որ «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրմամբ հարկային մարմնում հաշվառվելու են նոտարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
