Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՎԱՐՉԱՊԵՏ – ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17/02/2011 13:58
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
 
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն իր երկու որոշումներով մինչև երեք տարի ժամկետով հետաձգել է «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ և «Լիկվոր» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը և հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այդ ընկերությունների միջև կնքվելիք պայմանագրերի նախագծերին։
 
«Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծելով առնվազն 35 նոր աշխատատեղ, իսկ «Լիկվորը» ընդլայնում է իր գործունեությունը և նախատեսում Երևանում կառուցել մոտ 3200 քմ մակերեսով նոր մասնաշենք, տեղակայել մոտ 416.6 մլն ՀՀ դրամ արժեքով դեղագործական արտադրության համապատասխան սարքավորումներ, ստեղծել առնվազն 25 նոր աշխատատեղ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում թափ է առնում դեղագործությունը, ինչի վկայությունն է նաև «Արփիմեդ» ընկերությունում երեկ շահագործման հանձնված հոսքագիծը։
 
Իսկ ընդհանրապես< տարբեր ձեռնարկություններին տրվել է շուրջ 25 մլրդ դրամի հարկային արտոնություն. վարչապետի գնհատմամբ` միջոցառումը դրական ազդեցություն է գործում և հաջողությամբ կատարում այն դերը, որը վերապահված է այդ նախաձեռնությանը։
Կառավարությունն իր նիստում հինգ տարով երկարաձգել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ միջուկային նյութերի ներմուծման արտոնագրի ժամկետը, որը լրացել է 2011թ. փետրվարի 16-ին։
AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92