Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԱՅԱՍՏԱՆԻ 500 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁԻՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
22/04/2011 10:48
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 500 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁԻՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ

Երեկվա իր նիստում գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և ևս ՀՀ երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն ուժը կորցրած է ճանաչվելու, իսկ այդ հոդվածով սահմանված հարաբերությունները կարգավորվելու են «Հանրային ծառայության մասին» օրենքով։ 
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշել է. «Սա մեր քաղաքական բարեփոխումների կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունն է, որն առաջին հերթին վերաբերում է մեզ` կառավարության անդամներիս։ Մենք` 500 պաշտոնատար անձինք, պարտավոր ենք լինելու այս օրենքն ընդունվելուց հետո ներկայացնել հրապարակային հայտարարագրեր և ենթարկվել հասարակության վերահսկողությանը։ Պաշտոնատար անձանց գործունեությունը լինելու է խիստ հրապարակային, թափանցիկ, բնականաբար, նվազելու են կոռուպցիոն ռիսկերը։ Դրականը նաև այն է, որ հազարավոր հայտարարագրերը, որ լրացնում էինք և որոնք վերաբերում էին նաև միջին մակարդակի պետական չինովնիկներին, ըստ էության որևիցե քաղաքական բովանդակություն չունեին։ Այս օրենքով մենք կենտրոնանում ենք հենց 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վրա։ Կարևոր է նաև, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է Համաշխարհային բանկի, մի քանի փուլ` Եվրամիության փորձագետների հետ, որոնց առաջարկով հրաժարվել ենք ծանր կառույց ստեղծելու գաղափարից, որովհետև ի վիճակի չէինք լինելու այս հայեցակարգը ներդնել և արդյունավետություն ապահովել։  Սա ոչ միայն հակակոռուպցիոն, այլև առաջին հերթին քաղաքական բովանդակություն ունի, և մենք նոր ընտրությունները պետք է դիմավորենք ունենալով այս օրենքը, որովհետև սա նաև զսպաշապիկ է լինելու շատերի համար, որոնք ծանոթանալով, թե ինչպիսի հրապարակայնություն է ենթադրվում, չեն ձգտի զբաղեցնել այն պաշտոնները, որոնց նկատմամբ հիմա բոլորը մեծ ձգտումներ ունեն»։
Նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85