Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԷԼԲԱՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
25/05/2011 10:47
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԷԼԲԱՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` մայիս 24-ին, այցելել է Երևանում մարտկոցների արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության արտադրամասերով և լաբորատորիաներով, ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել նորագույն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:
 
Հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը` հայկական կողմը, թողարկվում են կապարաթթվային կուտակչային մարտկոցներ գրեթե բոլոր տիպի ավտոմոբիլների համար: Գործում են ձուլման, մածուկապատրաստման և մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձևավորման և հավաքման, օդի ու ջրի զտման և մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են համապատասխան փորձարկումներ:
 
2011թ. մայիսին «Quality Austria» ավստրիական կազմակերպության կողմից «Էլբատ» ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկված են հիմնական և օժանդակ արտադրություններում:
 
Նշենք, որ մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրություն իրականացնող այս ձեռնարկությունը շահագործման է հանձնվել 2010թ. նոյեմբերի 23-ին:
AMP
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39