Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
28/12/2010 12:35
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հանձնարարել էր ՀՀ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին` դեկտեմբերի 11-ին մասնակցել Եվրամիության գործիքակազմի վերաբերյալ Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից համատեղ կազմակերպված սեմինարին ու արդյունքում ներկայացնել հաշվետվություններ իրենց նախարարությունների և գերատեսչությունների կողմից կոնկրետ գործիքների կիրառման վերաբերյալ:

Կառավարության ղեկավարն, անդրադառնալով հարցի կարևորությանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Եվրոպական միության գործիքների կիրառման վերաբերյալ մեր պատկերացումներին, այն սեմինարներին ու խորհրդակցություններին, որոնք անցկացվեցին Հայաստանում, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները և նախարարությունները հստակ պատկերացում ունենան, առաջինը` Ազգային ծրագրով իրենց ոլորտում ինչ խնդիրներ են դրված, և երկրորդը` Ազգային ծրագրի միջոցառումներն իրականացնելու ժամանակ ինչպիսի գործիքակազմ է առաջարկվում Եվրամիության կողմից, և կոնկրետ նախարարություններն ինչպես կարող են օգտվել այն տեխնիկական, ֆինանսական օժանդակությունից, որ մենք ստանալու ենք: 2011 թվականն այդ առումով մեզ համար պետք է բեկումնային լինի: Մենք պետք է որակական առաջընթաց ապահովենք Եվրամիության հետ մեր հարաբերություններում, և այստեղ լուրջ անելիքներ կան»: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` որպես ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող գերատեսչության ղեկավար, զեկուցել է Եվրամիության կողմից Ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալի և կառուցվածքի մասին: Այնուհետև ամփոփ ներկայացվել են սեմինարին մասնակցած պետական պաշտոնյաների հաշվետվությունները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են առաջարկություններ համապատասխան գերատեսչություններում ԵՄ գործիքների արդյունավետ կիրառման առնչությամբ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև հանձնարարել հնչեցված առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85