Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍՈՒՀԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
16/12/2010 15:11
Կիսվել

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍՈՒՀԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը պայմանավորված է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, վերը նշված գործողությունները այլևս չեն համարվի հաշվառման գործողություններ և դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ վճարը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է այս որոշման կարևորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար։ Կառավարության խնդիրն է նրանց ուսերին չդնել լրացուցիչ ֆինանսական բեռ։ Այսպիսով, բարենպաստ պայմաններ են ստեղծվում հազարավոր մարդկանց համար։

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներկայացրել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկում և հաշվառման կարգում կատարված փոփոխությունները:  Այսպես, կան տրանսպորտային միջոցներ, որոնք շահագրոծվում են հաշված ամիսներ միայն։ Կառավարության այդ որոշմամաբ հնարավորություն է տրվում նման տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիներին ժամանակավորապես հաշվառումից հանել տրանսպորտային միջոցն ու օգտագործելու դեպքում միայն հաշվառել և ապահավագրական ընկերության հետ կնքել ԱՊՊԱ պայմանագիր։

Ըստ ՀՀ ոստիկանության պետի այդ գործողությունները նախագծի ընդունումից հետո չեն համարվի հաշվառման գործողություններ և դրանց համար այլևս չի պահանջվի վճարել օրենքով` հաշվառման գործողություն կատարելու համար սահմանված 5.000 դրամ վճարը, այլ այդ գործողությունները կիրականացվեն առանց որևէ վճարի։

«Ապահովագրական գործընթացներից առաջացել էր մի իրավիճակ, որից տուժում էին այն մարդիկ, մասնավորապես գյուղացիները, ովքեր իրենց մեքենաները շահագործում են տարվա մեջ մի քանի ամիս։ Կառավարության այս նախաձեռնությունը սոցիալական նշանակություն ունի, որով թեթեւացվում է մարդկանց հոգսերը»,- նշել է Ալիկ Սարգսյանը։ Նրա խոսքով, գյուղական վայրերում բնակվող քաղաքացիները աշխատանքի բերումով իրենց գյուղտեխնիկան օգտագործում են միայն բերքահավաքի ժամանակ։ Բանախոսը նաև նշել է, որ նրանք կարող են իրենց մեքենան հաշվառել 2 կամ 3 ամսով առանց վճարումների։

Բացի այդ, նախագծի ընդունումից հետո, հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար այլևս չի պահանջվի ներկայացնել ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոն, ինչպեu նաև ավտոտրանuպորտային միջոցների oգտագործումից բխող պատաuխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն, քանի որ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում հաշվառման վկայագիրը և համարանիշերը հանձնվում են Ճանապարհային ոստիկանություն, իսկ առանց դրանց տեխնիկական զննություն և ապահովագրում հնարավոր չէ իրականացնել։

Ալիկ Սարգսյանը նշել է նաև, որ չնայած նույն պետհամարանիշը քաղաքացուն վերադարձնելու մասին հարցը որոշման մեջ ընդգրկված չէ. «ճանապարահային ոստկանության համապատասխան աշխատակիցների հետ կոլեգիալ կարգով կորոշենք, որպեսզի հանձնված պետհամարանիշները քաղաքացին հնարավորություն ունենա հետ ստանալ» ,- ասել է ՀՀ ոստիկանության պետը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69