12/04/2011 17:21
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին` առաքելության ավագ տնտեսագետ Վերոնիկա Բակալուի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։ Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագրի» ընթացքը։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային վարչարարությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը։
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը։
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
