Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ 2012-2014ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
07/07/2011 16:20
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ 2012-2014ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որն ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մասն է և կդառնա 2012թ. պետբյուջեի նախագծի մշակման հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ու հանրության համար ընկալելի կդարձնի առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը։

Նշենք, որ ՀՀ 2012-2014թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2012-2014 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 4.2, 4.5 և 4.8 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները:

ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար` 892.9 մլրդ դրամի, 979.8 մլրդ դրամի և 1,079.0 մլրդ դրամի չափով: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեի ընդամենը եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 21.2%- 21.7%: 2012-2014 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկեր/ՀՆԱ ցուցանիշի տարեկան աճը 0.3-0.4% ապահովելու սկզբունքի հիման վրա: Միևնույն ժամանակ, ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումներն են` համապատասխանաբար 1,025 մլրդ դրամ, 1,088 մլրդ դրամ, 1,197 մլրդ դրամ: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.3%-24.1%:

ՀՀ 2012-2014թթ պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թվականի համար ծրագրավորված 3.9 %-ի դիմաց 2012-2014 թվականին աստիճանաբար կնվազի ՀՆԱ-ի 3.1 %-ից մինչև 2.4 % և կկազմի 132.5 մլրդ դրամից 118 մլրդ դրամ, ընդ որում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների տեսակարար կշիռը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ընդհանուր ծավալում 2012-2014 թվականներին կտատանվի 54.3%-ից 59.0% միջակայքում՝ 2011 թվականի ծրագրային 55.3%-ի դիմաց:

ՀՀ կառավարությունը ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին առաջարկել է եռամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն ներկայացնել ՀՀ 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն համապատասխան ոլորտներում 2012-2014թթ. իրականացվելիք այն ծրագրերը, որոնք դեռևս չեն ներկայացվել կառավարություն` հավանություն ստանալու, ՀՀ կառավարության որոշումներով 2012-2014թթ. համար նախատեսված միջոցառումները և ծախսերը ՄԺԾԾ-ին համապատասխանեցնելու առաջարկություններ, լայնորեն լուսաբանել ՄԺԾԾ-ով իրենց ոլորտների գծով նախատեսված առաջնայնությունները։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12