10/02/2011 14:59
ԹԵՐԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՅԺ ՈՒ ՏՈՒԳԱՆՔ ԿՎՃԱՐԻ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հաստատել է գերավճարի և/կամ գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և/կամ վճարման կարգը։ Մինչև 2011թ. հունվարի 1-ն առաջացած տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն որոշումը կարևորել է այն առումով, որ կառավարությունն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ և եթե ուշացնի ԱԱՀ գերավճարի վերադարձը, ապա տույժ և տուգանք պետք է վճարի։ Վարչապետը հավելել է, որ վերջին երկու տարում ուշացման կամ առավել ևս չվճարման դեպք չի եղել, դրանք ապագայում ևս կբացառվեն։
Գործադիրը հաստատել է նաև գնումների գործընթացի կազմակերպման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքից դուրս գնումները կատարվում են տվյալ պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված կարգով` եթե գնման գինը չի գերազանցում 50 մլն դրամը և կառավարության սահմանած կարգով` եթե գնման գինը գերազանցում է 50 մլն դրամը։ Այս միջոցառումները Տիգրան Սարգսյանն անցումային է համարել, ինչը պայմանավորված է ԾԻԳ-երը նախարարություններին ինտեգրելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը հավանություն է տվել նաև պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին։ Ծրագրի նպատակն է բարելավել նշված կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշները, բարձրացնել դրանց մրցակցությունը, ինչպես նաև մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
