13/04/2011 16:59
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 2011Թ.-ԻՆ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՃԵՆ 2 ԱՆԳԱՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 13-ին, այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնքում գործող «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, տեղեկացել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման հանձնարարականի իրականացման ընթացքի մասին: Վարչապետին ներկայացվել են ձեռնարկության արտադրական հնարավորությունները ու զարգացման հեռանկարային ծրագրերը:
Շրջայցից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության ղեկավարը նշել է, որ ձկնաբուծության ոլորտում 2011թ. արտահանման կարողությունները առնվազն երկու անգամ ավելանալու են: Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Հայաստանից 400 տոննա ձկնամթերք է արտահանվել, իսկ այս տարի նախատեսվում է ամենաքիչը 800 տոննա ձուկ արտահանել: «Այսօր, երբ ծանոթանում ենք ձկնաբուծական ընկերությունների ցուցանիշներին ու ծրագրերին, հնարավոր է` այդ ծավալներն ավելի մեծ լինեն»:
Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման խնդրին ու մտահոգություններին` վարչապետը նշեց, որ տնտեսություններում ժամանակակից ջրաչափերի տեղադրման աշխատանքներն իրականացվում են. «Արդյունքում, և մենք հանգիստ կլինենք, և իրենք, որ օգտագործված ջրի հաշվառումը պատշաճ մակարդակով է իրականացվում: Նման բարդ տնտեսություն ունենալով` այդ ջրաչափերի տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է»:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
10:30 11/08/26
