14/04/2011 16:37
ՊԱՐԶԵՑՎՈՒՄ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, սահմանել է ցանկն այն հիվանդությունների, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։ Ակնկալվում է, որ որոշմամբ կպարզեցվի վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վկայական ստանալու կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշել է. «Համոզված եմ, որ ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կունենա, ինչպիսիք մենք ունեցանք անձնագրերի տրամադրման հարցում, որտեղ այսօր կոռուպցիոն ռիսկ չկա»։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ պետական ծառայությունների ոլորտի մոնիտորինգը շարունակվում է։
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
Արծաթ
374.35
-10.88
10:50 16/11/24
10:30 16/11/24