Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
14/04/2011 11:13
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` ապրիլի 13-ին, ընդունել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին` ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2010թ. հունիսի 17-ի նիստում հավանություն էր տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի վերանվանված «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին:

Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Հովհաննիսյանին խորհրդի ձևավորման հարցում գործուն մասնակցության համար և բարձր գնահատել անվանի ակադեմիկոսի կողմից ՀՀ-ում գիտական ներուժի հետազոտության նախաձեռնումը գիտության զարգացման առաջնահերթությունների սահմանման համատեքստում: Արդյունքում, ըստ Տիգրան Սարգսյանի, կարևորագույն որոշումներ կայացվեցին Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության և նոր արագացուցիչների ձեռքբերման վերաբերյալ: 

Ակադեմիկոս Հովհաննիսյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել խորհրդակցական մարմնին անդամակցող միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին, ովքեր խոսել են Ազգային գիտական լաբորատորիայի հեռանկարային զարգացման և գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման իրենց մոտեցումների մասին:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեության ուղղություններին առնչվող հարցեր: Այդ համատեքստում առանցքային է համարվել միջուկային բժշկության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Վարչապետ Սարգսյանը կարևորել է լաբորատորիայի գործունեության հստակ մեթոդաբանության սահմանումը և անհրաժեշտ համարել ՀՀ գիտության պետական կոմիտեի ու միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի համագործակցությունը:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85