14/04/2011 17:24
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԺ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԵՐԿՐԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՕՐՆԵՆՔԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Կառավարությունը որոշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2011թ. ապրիլի 15-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ և քննության առնել երկրի կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք օրենքների նախագծեր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` արտահերթ նիստի օրակարգը ձևավորվել է նախարարություններից ստացված հայտերի հիման վրա։ Ընտրվել են այն նախագծերը, որոնք միտված են բարեփոխումներն առաջ մղելուն, գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացնելուն։ Օրինագծերի երկրորդ փաթեթը վերաբերում է միջազգային կազմակերպություններից ստացվող ֆինանսական օժանդակությանը։ Հիմնականում ներառվել են այն նախագծերը, որոնց վերաբերյալ քննարկում է եղել Ազգային ժողովում։ Օրակարգը կհստակեցվի նաև ԱԺ-ի հետ, որպեսզի պատգամավորները բավարար հնարավորություն ունենան ամբողջ ծավալով քննարկել օրինագծերը, մանավանդ որ ԱԺ նախագահի տեղեկացմամբ` այնտեղ քվեարկության համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքներ են սպասվում, և այս առումով նիստի օրը կարող է ճշգրտվել։
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
